ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՌԴ նախագահը, մասնավորապես, իր զորակցությունն ու վշտակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ու հրդեհի հետևանքով զոհերի ու վիրավորների հարազատներին։
«Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին», - նշված է ցավակցական հեռագրի մեջ։