Թուրքիայի հատուկ բանագնաց, հայ-թուրքական բանակցություններում թուրքական կողմի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցել է Հայաստանին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ։
«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում, տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով», - գրել է Քըլըչը։