Միջազգային

Իրանը հերքել է Սալման Ռուշդիի վրա մահափորձի իր մասնակցության մասին տեղեկությունները

Իրանը հերքել է Սալման Ռուշդիի վրա մահափորձի իր մասնակցության մասին տեղեկությունները

Իրանը հերքել է Նյու Յորքում հայտնի գրող Սալման Ռուշդիի վրա վերջերս կատարված հարձակմանը իր մասնակցությունը: Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջադեպի մեղավորներն են հենց գրողն ու նրա հետևորդները:

«Ոչ ոք իրավունք չունի Իրանին մեղադրել Ռուշդիի վրա հարձակում կազմակերպելու մեջ»,-Թեհրանում ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին: Նրա խոսքով՝ իրանական կողմին ոչինչ հայտնի չէ հարձակվողի մասին և Թեհրանում տեղի ունեցածի մասին «լսել են ամերիկյան ԶԼՄ-ներից»:

Ավելի վաղ, «Սատանայական բանաստեղծություններ» սկանդալային վեպի հեղինակ Սալման Ռուշդին Նյու Յորք նահանգում դասախոսությունից առաջ հարձակման էր ենթարկվել: Անհայտ տղամարդը հարձակվել է Ռուշդիի վրա, երբ նա բեմ է բարձրացել Չաուտոկվա ինստիտուտում։ Բրիտանացի գրողը դանակի մոտ 10 հարված է ստացել, որոնցից մեկը հայտնվել է պարանոցի շրջանում։

Ռուշդիին ուղղաթիռով տեղափոխել են UPMC Hamot Surgery Center հիվանդանոց։ 75-ամյա գրողի վրա հարձակումը կատարել է Նյու Ջերսի նահանգի 24-ամյա բնակիչ Հադի Մատարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական