Միջազգային

Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյուն հետևանքով զոհվածների հարազատներին։ «Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրերը ցնցող են։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին ու մերձավորներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։ Համերաշխ ենք մեր հայ բարեկամների հետ այս դժվարին պահին»,-գրել է նախարարությունն իր թվիթերյան էջում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական