Ռուս օլիգարխ, Օլեգ Դերիպասկան պատվի և արժանապատվության պաշտպանության հայց է ներկայացրել Օլեգ Տինկովի և Meta (Facebook) ընկերության դեմ: Գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 16-ին:
Ավելի վաղ Տինկովը սկզբում Instagram-ի մեկնաբանություններում, իսկ հետո Յուրի Դուդին տված հարցազրույցում Դերիպասկային անվանել էր «գող և օլիգարխ»: «Ինձ համար Դերիպասկան փոխաբերական Դերիպասկա է։ Նրանք բոլորը գողեր են»,-ասել էր Տինկովը։