Միջազգային

Երկիր մոլորակի բնակչությունը դարձել է 8 մլրդ

Երկիր մոլորակի բնակչությունը դարձել է 8 մլրդ

Երկիր մոլորակի բնակչությունը դարձել է 8 միլիարդ։ Այդ մասին, օրերս տվյալներ է հրապարակել համացանցային Countrymetrics.info հարթակը։ Հարթակը հաշվում է երկիր մոլորակի բնակչությունը վիրտուալ՝ օնլայն ռեժիմում և ներկայացնում հավելյալ մանրամասներ։ Ըստ հարթակի տվյալների՝ աշխարհի բնակչության կեսը՝ 4 մլրդ-ից մի քիչ ավել, կազմում են տղամարդիկ, իսկ կանանց թիվը՝ 3.9 մլրդ է։ 

Երկիր մոլորակի բնակչության թվով առաջատար երկրներն են Չինաստանը, Հնդկաստանն ու ԱՄՆ-ն՝ համապատասխանաբար՝ 1 456 069 777 մլրդ, 1 419 020 594 մլրդ և 336 590 217 մլն մարդ։  

Աշխարհի ամենախիտ բնակեցված աշխարհամասը Ասիան է՝ 4 752 872 308 մլրդ բնակչությամբ, նրան հաջորդում են Աֆրիկան և Եվրոպան՝ համապատասխանաբար 1 415 613 058 մլրդ և 751 031 737 մլն բնակչությամբ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական