Միջազգային

Թալիբները մտադիր են բարտերով Ռուսաստանից 1 մլն բարել նավթ գնել

Թալիբները մտադիր են բարտերով Ռուսաստանից 1 մլն բարել նավթ գնել

Թալիբանի պատվիրակության ղեկավար, Աֆղանստանի Իսլամական էմիրության արդյունաբերության և առեւտրի նախարար Նուրիդդին Ազիզին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Քաբուլը Մոսկվային առաջարկել է աֆղանական կողմին վաճառել մոտ մեկ միլիոն բարել նավթ: «Риа Новости»-ն տված հարցազրույցում նա ընդգծել է, որ երկիրը դիտարկում է բարտերային առևտրի տարբերակը:

Սպասվում է որ աֆղանական պատվիրակության այցը կտևի մինչև օգոստոսի 17-ը։ Ռուս գործընկերների հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել նավթի, հացահատիկի և արևածաղկի ձեթի մատակարարումները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական