Միջազգային

Եգիպտոսում եկեղեցու հրդեհը 41 մարդու կյանք է խլել

Եգիպտոսում եկեղեցու հրդեհը 41 մարդու կյանք է խլել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից արևմուտք գտնվող Գիզա քաղաքի եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ Է զոհվել: Եգիպտոսի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հրդեհ է բռնկվել Աբու Սեյֆեյն եկեղեցում, 12 տուժածներ հոսպիտալացվել են։ Դեպքի վայր է ուղարկվել 37 հրշեջ մեքենա։ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ հրդեհը բռնկվել է եկեղեցու շենքի երկրորդ հարկում օդորակման համակարգի անսարքության պատճառով:

Հրդեհը տեղի է ունեցել կրոնական թափորի ժամանակ, տուժածների թվում են երկու սպա և քաղաքացիական պաշտպանության երեք աշխատակիցներ:

Եգիպտոսի Ղպտի եկեղեցում հայտնել են հրդեհի հետևանքով 41 զոհի և 14 տուժածների մասին:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական