Միջազգային

Պուտինն ու Կիմ Չեն Ընը շնորհավորել են միմյանց

Պուտինն ու Կիմ Չեն Ընը շնորհավորել են միմյանց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Կորեայի Ժողովրդական դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագրեր են փոխանակել Կորեայի ազատագրման 77-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդել Է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկրները կզարգացնեն համագործակցությունը։ ԿԺԴՀ-ի առաջնորդը հաջողություն է մաղթել Մոսկվային «երկրի ու ժողովրդի ինքնիշխանության ու շահերի պաշտպանության պատասխանատու աշխատանքում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական