Միջազգային

Երուսաղեմի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել. (տեսանյութ)

Երուսաղեմի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել. (տեսանյութ)

Երուսաղեմի Հին քաղաքում ավտոբուսի վրա հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Magen David Adom շտապօգնության ծառայությանը։

«Շտապօգնության բժիշկները հիվանդանոց են տեղափոխել յոթ հիվանդի, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,- հայտնում են մամուլի ծառայությունից։ 
Բժիշկները հավելել են, որ մյուս հինգը ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Վիրավորվածների թվում է նաև 35-ամյա հղի մի կին, ինչի հետևանքով վաղաժամ ծնունդ է գրանցվել. նորածնի վիճակը ծանր է, բայց կայուն։

Հանձագործը՝ 26-ամյա Ամիր Սիդավին, ձերբակալված է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական