Միջազգային

Գերմանիայի նախկին կանցլերը դատի է տվել Բունդեսթագին

Գերմանիայի նախկին կանցլերը դատի է տվել Բունդեսթագին

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը դատի է տվել երկրի խորհրդարանին՝ Բունդեսթագին՝ պահանջելով վերադարձնել իր մոտ մասամբ հետ կանչված արտոնությունները, հաղորդում է Deutsche Welle-ն: 

78-ամյա քաղաքական գործիչը պահանջում է, որ իրեն կրկին տրամադրեն աշխատակազմ և կանցլերի գրասենյակ։ Դա հաստատել է նրա փաստաբան Մայքլ Նագելը։ 

Ըստ Շրյոդերի իրավաբանների՝ Բունդեսթագի բյուջետային կոմիտեի կողմից նրա գրասենյակի ֆինանսավորման կրճատման որոշումն անօրինական է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական