Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն թմրանյութերի մաքսանենգության փորձ։ Ադրբեջանի սահմանային ուղեկալում՝ Յարդիմլինսկի շրջանի Դիման գյուղի մոտակայքում, սահմանապահ ջոկատը նկատել է երկու անհայտ անձանց, որոնք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ուղևորվում էին Ադրբեջանի կողմը։
Փոխհրաձգության արդյունքում 1 սահմանախախտը վիրավորվել և ձերբակալվել է, իսկ մյուսին հաջողվել է փախչել։ Տարածքում կատարված խուզարկությունների արդյունքում 1 ծանրոցում հայտնաբերվել և առգրավվել է 7 կգ 935 գրամ թմրանյութ (մարիխուանա), 1 ատրճանակ և փամփուշտներ: