Միջազգային

Կիմ Չեն Ընի քույրը պատմել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը COVID-19-ով է վարակվել

Կիմ Չեն Ընի քույրը պատմել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը COVID-19-ով է վարակվել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վարակվել է COVID-19-ով ու ապաքինվել։ Այդ մասին ասված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քրոջ՝ Կիմ Ե Չժոնի հայտարարության մեջ. վերջինս զբաղեցնում է Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտկոմի ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը: Կիմ Ե Չժոնն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը եղել է տասնյակ միլիոնավոր հյուսիսկորեացիներից մեկը, որոնք բախվել են նոր կորոնավիրուսին:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հակահամաճարակային միջոցառումներին նվիրված նիստում հայտարարել էր երկրում կորոնավիրուսը հաղթահարելու մասին: ԿԺԴՀ-ում ապրիլի վերջից հայտնաբերված հիվանդների ընդհանուր թիվը գերազանցում է 4,77 միլիոնը, որոնցից 99,99%-ն ապաքինվել է: Վերջին հայտնի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում մահացել է 74 հիվանդ։ Մահացության մակարդակը կազմում է 0,002%:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական