Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, որոշակի քայլեր արդեն իսկ արվել են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է АПА գործակալությունը։
«Այդ գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ համակարգված։ Հայաստանում սա որոշակի մտահոգություն է առաջացնում, բայց մենք ժողովրդավարական երկիր ենք։ Ինչքան էլ երկկողմանի լինի կարգավորման գործընթացը, մենք բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք ողջ Հարավային Կովկասում կայունության համար»,- ասել է նա։
Չավուշօղլուն Հայաստանին հորդորել է չշեղվել, լինել անկեղծ այս հարցում. «Մենք անկեղծ ենք, տեսնում ենք, որ Ադրբեջանը ևս անկեղծ է»։