ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը խոստովանել է, որ Եվրամիությունը չի կարող կարգավորել այն։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խայտառակություն է անվանել Գազայի հատվածում տիրող իրավիճակը՝ նշելով, որ դրա լուծումը Եվրամիության ձեռքում չէ:
«Անհնար է մերձավորարևելյան հակամարտությունը լուծել՝ առանց ԱՄՆ-ի կողմից շատ ամուր հանձնառության։ Եվ, անցյալում այդքան անհաջող փորձերից հետո, հենց հիմա այն չկա»,- հավելել է Բորելը։