Միջազգային

Ղազախստանում բացահայտել են Տոկաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողին

Ղազախստանում բացահայտել են Տոկաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողին

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն բացահայտել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դեմ մահափորձի կասկածանքով ձերբակալված անձի ինքնությունը։ Գերատեսչությունում նշել են, որ, հետաքննության շահերից ելնելով, այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Ապրիլի 3-ին Ղազախստանի հակահետախուզությունը ձերբակալել էր օտարերկրյա գործակալ մի ղազախստանցու, որը մահափորձ էր ծրագրել Կասիմ Ժոմարտ Տոկաևի և մի շարք բարձրաստիճան այլ պետծառայողների դեմ:

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի տվյալներով՝ կասկածյալը նաև ծրագրել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների պաշտոնյաների նկատմամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական