Միջազգային

ՌԴ Պետդումայում առաջարկել են ՍՍՀՄ նմանությամբ պետությունների միություն ստեղծել

ՌԴ Պետդումայում առաջարկել են ՍՍՀՄ նմանությամբ պետությունների միություն ստեղծել

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ ՇԵրեմետն առաջարկել է ՍՍՀՄ օրինակով ստեղծել ինքնիշխան պետությունների կամավոր միավորում: Նման միավորումը, քաղաքական գործչի կարծիքով, կարող է «դիմակայել Արևմուտքի էքսպանսիային»։

Նրա խոսքով՝ անկախ պետությունների նման դաշինքի ստեղծումը թույլ կտար երկրներին՝ ոչ միայն պահպանել, այլև՝ ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, որոնք այժմ կասկածի տակ են դրվում արևմտյան պետությունների կողմից:

«Դա կլինի իրավահավասար միություն, որտեղ երկրներից յուրաքանչյուրը հարգում է ինքնիշխանությունն ու միմյանց մշակույթը, այլ ոչ՝ գաղութներ, որոնք սովոր են ստեղծել ԱՄՆ-ում օգնության և ժողովրդավարության հաղթանակի քողի ներքո»,- եզրափակել է Շերեմետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական