Միջազգային

Չինաստանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ երկխոսության հույս ունի

Չինաստանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ երկխոսության հույս ունի

Չինաստանը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն տարաձայնությունները, ինչպես նաև կհետևեն կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: Նրա խոսքով՝ պաշտոնական Պեկինն ուշադրություն է դարձնում շփման գծում իրավիճակի սրման մասին հաղորդագրություններին։

«Ադրբեջանն ու Հայաստանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են։ Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ կհետևեն ձեռք բերված պայմանավորվածություններին և հրադադարին ու կխուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչպես նաև՝ քաղաքական երկխոսության միջոցով կկարողանան վերացնել տարաձայնությունները»,- «Риа Новости»-ն է փոխանցել դիվանագետի խոսքերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական