«Գուրբան Բայրամի օրերին մենք շատ կառուցողական հեռախոսազրույց ունեցանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ». ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայում անցկացվող դեսպանների 13-րդ համաժողովին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պետք է արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին։