Միջազգային

Բանակցողները մոտ են իրանական «միջուկային» գործարքի վերականգնմանը

Բանակցողները մոտ են իրանական «միջուկային» գործարքի վերականգնմանը

Իրանի, ԱՄՆ-ի և Եվրամիության բանակցողները վերսկսել են անուղղակի բանակցությունները Թեհրանի միջուկային համաձայնագրի շուրջ՝ ամիսներ տևած դադարից հետո: 

2015-ի Իրանի միջուկային համաձայնագրի վերակենդանացման գլխավոր բանակցողները նշել են, որ լավատես են ուրանի հարստացման սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ Թեհրանի համաձայնությանը հասնելու հնարավորության հարցում:

«Մենք վերջնագծին հինգ րոպե ենք մոտ»,- կիրակի օրը՝ բանակցություններից չորս օր անց, Վիեննայի Պալեյ Կոբուրգ պալատի մոտ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը: Նա ասել է, որ մնացել է լուծելու «երեք-չորս հարց»: Եվրոպական միության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան նույնպես շեշտել է, որ «բացարձակ» լավատես է բանակցությունների գրանցած առաջընթացի վերաբերյալ: «Մենք առաջ ենք գնում, և ես ակնկալում եմ, որ շուտով կամփոփենք բանակցությունները»,- ասել է նա իրանական լրատվամիջոցներին:

«Միջուկային գործարքի» շուրջ բանակցությունները վերսկսվել են Վիեննայում՝ այն բանից հետո, երբ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը տեքստ էր հրապարակել, որտեղ մանրամասնորեն ներկայացված էին պատժամիջոցների վերացման հարցը և միջուկային ոլորտում քայլերը, որոնք անհրաժեշտ են գործարքի վերականգնման համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական