Միջազգային

Իրանը Ռուսաստանին թույլ չի տա օգտվել իր արբանյակից

Իրանը Ռուսաստանին թույլ չի տա օգտվել իր արբանյակից

Իրանը հերքում է Ռուսաստանի կողմից Ուկրաինային լրտեսելու նպատակով «Հայամ» հետախուզական արբանյակի հնարավոր օգտագործման մասին տեղեկությունը: Այս մասին ասված է Իրանի տիեզերական գործակալության հայտարարության մեջ։ Գերատեսչությունում ընդգծել են, որ այս շաբաթ «Բայկոնուր» տիեզերակայանից դրա արձակումից հետո արբանյակի հսկողությունն ու շահագործումը կիրականացվի երկրի տարածքից ու իրանցի մասնագետների կողմից:

«Տիեզերական ապարատի և վերգետնյա թիմի միջև տվյալների փոխանակումը կիրականացվի կոդավորված ալգորիթմով, և ոչ մի այլ երկիր չի կարողանա տեղեկատվություն ստանալ»,- պնդում են գործակալությունից՝ ի պատասխան ռուսների կողմից նրա լուսանկարների օգտագործման մասին հաղորդագրություններին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական