Միջազգային

Տղամարդը դատապարտվել է արծվին կտտանքների ենթարկելու համար (տեսանյութ)

Տղամարդը դատապարտվել է արծվին կտտանքների ենթարկելու համար (տեսանյութ)

Շուրջ մեկ տարի Յամալի իր բնակարանում տղամարդը Կարմիր գրքում գրանցված սպիտակապոչ արծվին շղթայված է պահել: Թռչնին նա պարբերաբար ծեծի է ենթարկել, շղթաներից չի ազատել և քաղցած է պահել։։

Ամենավատն այն է, որ թռչունն այլևս երբեք չի թռչելու։ Տղամարդը չորս տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել, և 214 հազար ռուբլի տուգանք պետք է վճարի։

Արծվի մոտ թևի բաց կոտրվածք է նկատվում, թերսնում և բնական հմտությունների կորուստ: Թռչունն իր կյանքի մնացած մասը կանցկացնի հատուկ պահպանման տարածքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական