Միջազգային

Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա

Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:


«Ի սկզբանե ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմից շահող կողմ չի լինելու: Չնայած տեղում առկա դժվարություններին, ես նաև վստահորեն հավատում եմ, որ ճգնաժամը կարգավորվելու է բանակցությունների սեղանի շուրջ: Եվս մեկ անգամ հիշեցրի Պուտինին, որ մենք կարող ենք ընդունել նրա ու Զելենսկիի հանդիպումը»,- օդանավում լրագրողների հետ զրույցում հայտնել է Էրդողանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական