Իրանագետ Գարիկ Միսակյանը դժվարանում է ասել, թե իրանական կողմը որքանո՞վ կապ ունի Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանությունը գրավող հոգևոր խմբավորման հետ։ Ըստ Միսակյանի՝ խմբավորումը, որ գրավել է Ադրբեջանի դեսպանատունը, Իրանի կողմից ճանաչված չէ։
Միսակյանի խոսքով՝ պաշտոնական որևէ հայտարարություն այս մասով չի եղել, իսկ ոչ պաշտոնական տվյալներով խոսվում է, որ դեսպանատան գրավումը Մեծ Բրիտանիայի կողմից ուղղորդված գործողություն էր, ինչի հետ Իրանը որևէ առնչություն չունի. «Բազմաթիվ մասնագիտական կարծիքներ են հնչել և Հայաստանից, և Ադրբեջանից, նաև ընդդիմադիր գործիչներից, որ հնարավոր է այս հարձակումը կազմակերպված լինի հենց ադրբեջանական հանրապետության կողմից, որպեսզի, հետագայում, իր տարածքում շիաական հոգևորականության հանդեպ ավելի մեծացնի ճնշումները՝ պատրվակ դարձնելով այս հարձակումը»։
Հիշեցնենք՝ անհայտ արմատական կրոնական խմբերը հարձակվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա։
Հայկ Մագոյան