ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Բաքվի գործողությունները։
«Ադրբեջանի մահաբեր հարձակումները Լեռնային Ղարաբաղում ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի դրսևորումների անընդունելի շարունակություն։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- նշված է գրառման մեջ։