Քաբուլում ամերիկյան աթս-ի հարձակման հետևանքով Ալ-Քաիդայի առաջնորդ Այման Զավահիրիի մահը, բնականաբար, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե ով կարող է այժմ ստանձնել արգելված ահաբեկչական կազմակերպության ղեկը։
Եգիպտոսցի Սեյֆ ալ-Ադելը ամենահավանական թեկնածուն է թվում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա Ալ-Քաիդայի հինգ վետերաններից միակն է, ով ժամանակին նշանակվել է Զավահիրիի տեղակալ և այժմ համարվում է նրա հիմնական իրավահաջորդը:
Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Տարածված կարծիք կա, որ ալ-Ադելը ներկայումս ապրում է Իրանում, մի երկիր, որին Ալ-Քաիդան համարում է երդվյալ թշնամի:
Եթե ոչ ալ-Ադելը, ապա ո՞վ
Մյուս թեկնածուների ցուցակը կարճ է՝ հաշվի առնելով, թե Ալ-Քաիդայի քանի բարձրաստիճան գործիչներ են արժանացել նույն ճակատագրին, ինչ Զավահիրին՝ այս տարիների ընթացքում:
Հնարավոր է, որ Ալ-Քաիդան կարող է դիմել Սոմալիում («Ալ-Շաբաբ»), Եմենում («Ալ-Քաիդան Արաբական թերակղզում») կամ Մալիում (JNIM) իր տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներից մեկին:
2013թ. Արաբական թերակղզում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Նասեր Ալ-Վուհայշիին նշանակել էին Զավահիրիի տեղակալ, ինչը նշանակում էր, որ նա արդեն 10 տարի առաջ հավակնում էին ամբողջ կազմակերպության ղեկավարի պաշտոնին: Ալ Վուհայշին այդ պաշտոնը չկարողացավ զբաղեցնել, քանի որ սպանվեց 2015թ.՝ ամերիկյան աթս-ի հարվածի հետևանքով:
Ով էլ ընտրվի Զավահիրիի փոխարեն, կբախվի նույն խնդրին. նա պետք է չափազանց զգույշ լինի՝ վախենալով դառնալ ԱՄՆ-ի հերթական թիրախը: