Ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայները Ռուսաստանում մաքսանենգության և թմրանյութ պահելու համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Նա պետք է նաև 1 մլն ռուբլի տուգանք վճարի։ Որոշումը կայացրել է Մոսկվայի մարզի Խիմկինյան դատարանը։
Գրայները խոստովանել է իր մեղքը, սակայն ասել է, որ հաշիշային յուղով քարտրիջներ է տեղադրել պայուսակի մեջ և չի պատրաստվում դրանք մաքսանենգությամբ ներկրել. «Ես սխալ եմ գործել, բայց հուսով եմ, որ ձեր որոշումը վերջ չի դնի իմ կյանքին այստեղ»,- դատավորներին ասել է մարզուհին ՝ կոչ անելով իրենից «քաղաքական զինվոր» չդարձնել:
Բրիթնի Գրայները փառահեղ մարզական կարիերա ունի: ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա նվաճել է աշխարհի երկու առաջնություն և երկու անգամ դարձել օլիմպիական չեմպիոն:
Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել դատավճռիը: