Վաշինգտոնյան «Gallup» սոցիոլոգիական ընկերությունը, հիմնվելով 2021թ. վերջից մինչև 2022թ. կեսերի տվյալների վրա, գլոբալ հետազոտություն է անցկացրել՝ բացահայտելու մարդկանց հուզական վիճակը։ Հետազոտության մեջ ընդգրկվել է ավելի քան 100 երկիր: Հետազոտության արդյունքներում ընգրկվել է նաև Հայաստանը՝ զայրույթի մակարդակով զբաղեցնելով երրորդ տեղը (46%)՝ կապված քաղաքական լարվածության և 2020թ. աշնանային պատերազմի հետ:
Տխուր երկրների եռյակում ընդգրկվել են Աֆղանստանը, Լիբանանը և Թուրքիան։ Անհանգիստ երկրների շարքը գլխավորում է Աֆղանստանը։ Հատկանշական է, որ շատ ժպտացող երկրների եռյակը գլխավորում են Հոնդուրասը, Ինդոնեզիան և Պանաման։ Այստեղ կգտնեք այն ցուցակը, որտեղ ներկայացվում է տարբեր երկրներում իրականացված հետազոտության արդյունքները։