Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սոչի։
Այսօր նախատեսված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։
Թուրքիայի նախագահին ուղեկցում են արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և ազգային հետախուզության ղեկավարները։
Նախատեսված է, որ նախագահները կհանդիպեն դեմ առ դեմ, ապա նրանց կմիանան պատվիրակությունները։
Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվելիք թեմաներից մեկն էլ լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցը. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, երկկողմ տնտեսական համագործակցությունն, այդ թվում՝ էներգետիկ նախագծերը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։
Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Պուտին-Էրդողան երկրորդ հանդիպումն է։