Առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 41-ը վիրավորվել Թաիլանդի հարավ-արևելյան Չոնբուրի նահանգի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։
Ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 01:00-ին՝ Սաթահիփ շրջանի «Mountain B» գիշերային ակումբում:
Համացանցում շրջանառվող կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ բղավելով դուրս գալիս ակումբից, ոմանց հագուստն է այրվում ։
Չոնբուրի նահանգում գտնվող ակումբը մեկ հարկանի համալիր էր՝ 4800 մ² մակերեսով: Հրշեջները ավելի քան երկու ժամ պայքարել են կրակը հսկողության տակ առնելու համար:
Հրդեհի ճշգրիտ պատճառը դեռևս պետք է պարզվի, չնայած ասվում է, որ ակումբների պատերին դյուրավառ ակուստիկ փրփուրը կարող էր արագացնել կրակի արագությունը, որը բռնկել է միջոցառման վայրը: