Միջազգային

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պատրաստ են բանտարկյալների փոխանակման թեմայով քննարկումների

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պատրաստ են բանտարկյալների փոխանակման թեմայով քննարկումների

Վաշինգտոնը պատրաստ է քննարկել Մոսկվայի առաջարկը ամերիկուհի բասկետբոլիստ Բրիթնի Գրայների փոխանակման հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ դատապարտյալների փոխանակման բանակցությունները կշարունակի սահմանված ուղիներով»։

Ամերիկյան կողմի հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել բանտարկյալների փոխանակման հարցը, սակայն, «նախկինում նախագահների կողմից համաձայնեցված պայմանավորվածությունների շրջանակներում»։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձերբակալվածների փոխանակման մեխանիզմը կասկածի տակ կդրվի, եթե մանրամասները հրապարակվեն։

Հիշեցնենք՝ Ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայները Ռուսաստանում մաքսանենգության և թմրանյութ պահելու համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Նա պետք է նաև 1 մլն ռուբլի տուգանք վճարի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական