Միջազգային

Քալընը կարևորել է միջազգային աջակցությունը հայ-թուրքական կարգավորման պրոցեսին

Քալընը կարևորել է միջազգային աջակցությունը հայ-թուրքական կարգավորման պրոցեսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ ու արտաքին քաղաքականության գծով խորհրդական Իբրահիմ Քալընը, հանդիպելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյսոն Քրոուի հետ, ի թիվս երկու երկրների հարաբերությունների ու միջազգային քաղաքական հարցերի, անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

Ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում Քալընը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ թե՛ Անկարան, թե՛ Երևանը իրենց համատեղ այս ձեռնարկում միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։

Անդրադառնալով Էգեյան և Միջերկրական ծովային տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է կայունությանն ու խաղաղությանը, սակայն ոչ իր ազգային-պետական շահերի հաշվին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական