Միջազգային

ՆԱՏՕ-ն հայկական և ադրբեջանական ուժերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՆԱՏՕ-ն հայկական և ադրբեջանական ուժերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, «Թվիթերի» իր էջում կոչ է արել նվազեցնել լարվածությունը. 

«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև: Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը». ասված է գրառման մեջ»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական