Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ

«Մոսկվան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ, ռուս խաղաղապահները ամեն ինչ անում են իրավիճակի կայունացման ուղղությամբ». ՌԴ ԱԳՆ հայտարարության է տարածել Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված։ 

«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը իրադրության կայունացման ուղղությամբ: Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր ուղիներով և բոլոր մակարդակներում՝ ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ»։

ՌԴ ԱԳՆ նաև  կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և պահպանել  հրադադարի ռեժիմը Լաչինի Միջանցքում ստեղծված լարվածության պատճառով։ 

«Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմը` միաժամանակ փաստելով, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ 
Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացվեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում». ասված է հայտարարության մեջ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական