ՌԴ նախագահը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին հաղորդում են Կրեմլի պաշտոնական աղբյուրները։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների վերաբերյալ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծվել է եռակողմ պայմանագրի բոլոր դրույթների կատարման հրամայականը։