Միջազգային

«Siemens»-ը պատրաստ է«Հյուսիսային հոսք-1» գազատարի տուրբինները Ռուսաստան տեղափոխել

«Siemens»-ը պատրաստ է«Հյուսիսային հոսք-1» գազատարի տուրբինները Ռուսաստան տեղափոխել

«Siemens»-ը ստացել է արտահանման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ «Հյուսիսային հոսք-1» գազատարին անհրաժեշտ տուրբինները Ռուսաստան տեղափոխելու համար, սակայն սպասում է ՌԴ-ից դրա ներմուծման թույլտվությանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը. «Արդեն ստացվել են Գերմանիայից տուրբինի արտահանման և տարբեր երկրների տարածքով դեպի Ռուսաստան տարանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այնուամենայնիվ, առանց ռուսական մաքսատան ներմուծման փաստաթղթերի՝ այն չի կարող տեղափոխվել Ռուսաստան»։ 
 
Նա հավելել է, որ այդ փաստաթղթերը կարելի է ձեռք բերել միայն «Գազպրոմից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական