Միջազգային

Շառլ Միշելը ակտիվ շփումների մեջ է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ. Euronews

Շառլ Միշելը ակտիվ շփումների մեջ է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ. Euronews

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը «ակտիվորեն քննարկում» է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ: Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Euronews-ը։

«Միշելի թիմը և Հվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին ինտենսիվ շփումների մեջ են երկու կողմերի հետ` հորդորելով անհապաղ անցնել դեէսկալացիայի և առաջընթաց ապահովել երկխոսության սեղանին առկա բոլոր օրակարգային հարցերում»,-  Euronews-ին փոխանցել է ԵՄ մի պաշտոնյա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական