Միջազգային

Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ. Պեսկով

Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրադրությանը՝ նշելով, որ պաշտոնական Մոսկվան մտահոգված է իրավիճակով՝ զսպվածության կոչ անելով կողմերին։ 

«Մենք ուշադիր հետևում ենք։Մտահոգված ենք, որ իրավիճակը սրվել է։ Կողմերին զսպվածության, և կարևորը՝ եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների կատարման կոչ ենք անում», - ասել է նա։

«Հայաստանի հետ տարբեր մակարդակներում քննարկումները թույլ կտան մեզ հստակեցնել այն հարցերը, որոնք Երևանն ունի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը հավանական է համարել, որ օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանակ կքննարկվի ստեղծված իրավիճակը:

Պեսկովն հավելել է, որ ԼՂ իրավիճակի սրման ֆոնին Ռուսաստանի նախագահի գրաֆիկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց դեռևս նախատեսված չէ, թեև խոսակցությունը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կերպով կարող է կազմակերպվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական