Միջազգային

Թայվանի մոտ զորավարժությունները Չինաստանն անվանել է անհրաժեշտ միջոց

Թայվանի մոտ զորավարժությունները Չինաստանն անվանել է անհրաժեշտ միջոց

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ցամաքային զորքերի զորամասերն օգոստոսի 4-ին մարտական հրաձգություններ են կատարել Թայվանի նեղուցի արևելյան մասի ջրատարածքում՝ հեռահար հրետանու կիրառմամբ: 

Հրաձգությունները սկսվել են Պեկինի ժամանակով 13:00-ին:

Չինաստանի ԱԳՆ-ն Թայվանի շրջանում Չինաստանի ԶՈՒ զորավարժություններն անվանել է անհրաժեշտ և օրինական պատասխան միջոց:

Զորավարժություններն ըստ նրանց, ուղղված են Չինաստանի ինքնիշխանության պաշտպանությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական