Միջազգային

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լաչինի միջանցքի և շփման գծի ողջ երկայնքով, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: 

«Դժբախտաբար, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորումների: Անհրաժեշտ է լիցքաթափել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցված լուծումներ փնտրելու նպատակով: Եվրոպական միությունը մնում է հանձնառու օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակել իր մասնակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացում», - նշված է Եվրամիության հայտարարության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական