Միջազգային

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով եռակողմ համաձայնությունները և Հայաստանին մեղադրելով դրանք խախտելու համար։ 

Հայտարարությունը վերաբերում է Լաչինի մերձակայքում տեղի ունեցած միջադեպին, երբ, ըստ պաշտոնական Բաքվի, զոհվել է ադրբեջանցի զինծառայող։ Այդ կապակցությամբ երկրի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե օգոստոսի 3-ի միջադեպը կրկին ցույց է տալիս, որ Հայաստանը թե՛ խաթարում է եռակողմ համաձայնությունները, թե՛ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է միջնորդ պետությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ նկատի ունենալով պայմանավորվածությունների չկատարումը։ 

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ միջադեպի պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, քանի որ դուրս չի բերել զինված միավորները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական