Միջազգային

TACC-ը մեջբերում է Ադրբեջանի ՊՆ-ին՝ մոռանալով խաղաղապահների մասին

TACC-ը մեջբերում է Ադրբեջանի ՊՆ-ին՝ մոռանալով խաղաղապահների մասին

Ռուսական պետական TACC գործակալությունն անդրադարձել է Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին՝ միակողմանիորեն մեջբերելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում ադրբեջանական կողմն Արցախից հայկական զորքերի ամբողջական դուրսբերումն անհրաժեշտություն է համարում։ 

«Ադրբեջանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ի տարբերություն եռակողմ հռչակագրի, «վտանգի աղբյուր է մնում Հայաստանի զինված ուժերի և անօրինական հայկական զինված կազմավորումների ներկայությունն Ադրբեջանի տարածքներում», որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները։ Այս տարածքների ապառազմականացումը, այնտեղից հայկական զորքերի ամբողջական դուրսբերումը և «հայկական անօրինական զինված խմբավորումների» զինաթափումը միանգամայն անհրաժեշտ են»,- ասված է հայտարարությունում։ 

Տարօրինակ է, որ TACC գործակալությունը մեջբերում է միայն ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ չանդրադառնալով ռուսական խաղաղապահ զորախմբին, որոնց առաքելությունն իրավիճակը վերակսկողության տակ պահելն է։ Սակայն խաղաղապահների ներկայությունը, փաստացի, չի նպաստում իրավիճակի լիցքաթափմանը և Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցնում է անգամ զոհերի։ 

Հետգրություն․ TACC գործակալությունն մեջբերել է նաև ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ «Հայաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Լաչինի միջանցքում իրավական ռեժիմը փոխելու Ադրբեջանի փորձերը։ Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելու համար»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական