Միջազգային

Оzon-ի պահեստում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 13-ի

Оzon-ի պահեստում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 13-ի

Խոշոր հրդեհ է բռնկվել Оzon-ի՝ Մերձմոսկովյան Պետրովսկոյե գյուղի մոտ գտնվող պահեստում։ Նախնական տվյալներով՝ տուժել է 13 մարդ։

Ըստ ՌԴ ԱԻՆ-ի՝ հրդեհի մակերեսը կազմում է 50 հազար քառակուսի մետր։ Հրդեհն արագորեն տարածվել է տանիքի փլուզման պատճառով։ 

Որպես հրդեհի հնարավոր պատճառ նշվում է էլեկտրականության կարճ միացումը։ Ընկերությունից հայտնում են, որ կփոխհատուցեն գնորդներին և վաճառողներին։

Հրդեհաշիջման աշխատանքներին է միացել ՌԴ ԱԻՆ երրորդ ուղղաթիռը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական