Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բեռնսին կանչել են ԱԳՆ և երկրի կառավարության անունից բողոք հղել Վաշինգտոնին։
Պատճառը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցն է։ Չինաստանի ԱԳՆ-ն այդ քայլը որակել է որպես կանխամտածված սադրանք։ Ըստ նրանց՝ ԱՄՆ-ն լրջորեն խախտել է «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները։
ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է քանդել Թայվանի նեղուցում խաղաղությունն և կայունությունը։