Միջազգային

Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայբեյում, Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է

Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայբեյում, Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանի օդային տարածք։ Չինաստանի ՊՆ խոսնակ Թան Քեֆեյն ընդգծել է, որ Փելոսի այցը կղզի կխախտի «մեկ Չինաստան» սկզբունքը, կվնասի ռազմական ոլորտում հարաբերություններին և կհանգեցնի իրավիճակի սրման։ Չինաստանը, ի պատասխան, օդ է բարձրացրել Սու-35 կործանիչները։

Վայրէջքից հետո լրագրողների հետ զրույցում Փելոսին հայտարարել է, որ իր այցը Թայվան ոչ մի կերպ չի հակասում ԱՄՆ քաղաքականությանը։ 

Փելոսիի այցի վերաբերյալ արձագանքել է Չինաստանի ԱԳՆ-ն․ «Ի պատասխան Փելոսիի Թայվան կատարած այցի, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները պետական ​​ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հետևանքների պատասխանատվությունը կրելու են Միացյալ Նահանգները և Թայբեյը»։



Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական