Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքները միջուկային պատերազմի «իրական վտանգ» են ստեղծել։
«Ռուսաստանի սպառնալիքը՝ Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու մասին, առաջացրել է համաշխարհային անհանգստություն, որ միջուկային զենքի կիրառմամբ ևս մեկ աղետ դառնում է բավական հավանական»,- ասել է Կիսիդան՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայան կատարած այցի ժամանակ՝ հավելելով. «Մենք երբեք չպետք է հանդուրժենք միջուկային զենքի կիրառման սպառնալիքը, ինչպիսին վերջերս հնչել է ռուսական կողմից, էլ չեմ խոսում միջուկային զենքի կիրառման մասին»: