ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդի Հայաստան կատարած այցին և դրանից հետո նրա կողմից ջնջնված գրառմանը, «Թվիթերի» իր էջում գրել է.
«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են 33 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ ՄԱԿ-ը չպետք է դառնա Թուրքիայի գործակիցը պատմությունից հրաժարվելու հարցում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդը սխալվել է՝ հեռացնելով իր գրառումը ու տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»։
33 countries, including the United States, have formally recognized the Armenian genocide. The @UN should not be complicit in Turkey's rejection of history.@UN_PGA Abdulla Shahid was wrong for deleting his tweet and capitulating to pressure from Turkey.https://t.co/v5wJskaZmX
— Rep. Frank Pallone (@FrankPallone) August 1, 2022