Միջազգային

Մահացել է ՍՍՀՄ ՊԱԿ (КГБ) վերջին ղեկավարը

Մահացել է ՍՍՀՄ ՊԱԿ (КГБ) վերջին ղեկավարը

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ 84 տ.-ում մահացել է ՍՍՀՄ Պետական ​​անվտանգության կոմիտեի (КГБ) վերջին նախագահ Վադիմ Բակատինը։ 

Վադիմ Բակատինին կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ։

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ Բակատինը մահացել է նախօրեին՝ հուլիսի 31-ին, Մոսկվայում։ Մահվան պատճառը չի նշվում։

Հիշեցնենք, որ նա 1988 թվականին ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի առաջարկով զբաղեցրել է ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրի պաշտոնը, որտեղ աշխատել է երկու տարի։ «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ ղեկավարի պաշտոնից նրա հեռացման պատճառը եղել է «միութենական հանրապետություններում ցույցերը ցրելու ժամանակ ուժի կիրառման մերժումը և չափազանց մեղմ դիրքորոշումը»։ 

ՍՍՀՄ ՊԱԿ ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 1991թ. օգոստոսից դեկտեմբերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական