Կոսովոյի իշխանությունները մեկ ամսով հետաձգել են Սերբիայի քաղաքացիների համար մուտքի նոր կանոնների ներդրումը: Հիշեցնենք, նախատեսվում էր, որ օգոստոսի 1-ից Սերբիայից անձը հաստատող փաստաթղթով Կոսովո մուտք գործել ցանկացող քաղաքացիները պետք է երեք ամիս ժամկետով երկրից մուտքի և ելքի համար հատուկ փաստաթուղթ ստանան։ Այս մասին հայտարարվել էր հուլիսի 29-ին։ Նոր որոշումը բողոքի ակցիների պատճառ էր դարձել:
Ակցիաների պատճառով ոստիկանությունը հայտնել է իր ստորաբաժանումների ուղղությամբ կրակոցների մասին: «Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասված է հաղորդագորությունում։