Ուկրաինան Մեծ Բրիտանիայից մի քանի ականաորսիչ նավ կստանա. այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։ Նա արդեն այցելել է նավերից մեկը, որոնց վրա ուկրաինացի նավաստիները վերապատրաստում են անցնում։ «Նրանք վերահսկում են նավն ու հարակից զենքերը։ Նմանատիպ մի քանի ականաորսիչ նավեր կստանանք, առայժմ՝ երկուսը։ Դրանք Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի սպառազինության մեջ են։ Նրանք ավելի շատ նույն դասի նավեր ունեն»,- ասել է Պրիստայկոն ։
Պրիստայկոն հավելել է, որ այդ նավերը կվերազինվեն։ Նրանց վրա հատուկ սարքավորումներ կավելացվեն, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային: